«Անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում հարձակման հավանականությունը»․ ՀԴԲ տնօրեն
1741
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 10:48
![]() ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն մտահոգված է երկրում համակարգված ահաբեկչական հարձակման հնարավորությամբ, ինչպիսին տեղի ունեցավ Մոսկվայում՝ Crocus City Hall-ում։ Այս մասին հայտնել է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ: «Դժվար է պատկերացնել իրավապահ մարմիններում իմ աշխատանքի ողջ ընթացքում ժամանակահատված, երբ միաժամանակ այդքան շատ սպառնալիքներ առաջանան հանրային և ազգային անվտանգության համար»,-ասել է Ռեյը։ Ռեյը հավելել է, որ ավելի ու ավելի մեծ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում համակարգված հարձակման հավանականությունը, ինչպես շաբաթներ առաջ ԻՊ-ի հարձակումը Մոսկվայում։ Ռեյը նշել է, որ գրոհները կարող են իրականացնել ինչպես ԻՊ-ը, այնպես էլ «Ալ Քաիդան» և նրանց աջակիցները։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
