Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն

650
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 10:00
Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը, հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորումից, ավելին՝ Մոսկվան հակված է եղել հենց դրան»։

Բացի այդ, Պուտինը համաձայնել է Լուկաշենկոյի առաջարկին՝ վերադառնալ Կիևի հետ ստամբուլյան պայմանագրի նախագծին։