Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ.

Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ «Ժողովուրդ»

160
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 08:48
Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, երեկ Սյունիքի մարզի դատարան է ներկայացել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը։ Գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, ու երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երևանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք. իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մանրամասները՝ թերթի համարում։