Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Փարիզը տարեսկզբից 600 մլն եվրո է վճարել Մոսկվային․ #Politico

1589
Ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ., 00:00
Փարիզը տարեսկզբից 600 մլն եվրո է վճարել Մոսկվային․ #Politico

Չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձրագոչ հայտարարություններին՝ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին, Փարիզն այս տարի Ռուսաստանին ավելի քան 600 մլն եվրո է վճարել հեղուկացված բնական գազի մատակարարման համար, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով CREA հետազոտական կենտրոնի տվյալները։

«Ֆրանսիան չի կարող մի կողմից ասել, որ մենք կոշտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանի նկատմամբ, մյուս կողմից էլ, մեծ գումարներ վճարել նրանց»,- ասել է ԵՄ երկրներից մեկի դիվանագետը, որը ցանկացել է անանուն մնալ։

Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանից գազի գնումներն անհրաժեշտ են Եվրոպա մատակարարումներ ապահովելու համար, և որ այդ պայմանագրերը լուծարելն իրավաբանորեն դժվար է: Այնուամենայնիվ, քննադատները կարծում են, որ Փարիզը կարող է ավելի շատ ջանքեր գործադրել ռուսական վառելիքի գնումները կրճատելու համար։