Կրեմլը մեկնաբանել է «Ղրիմի կամուրջը ոչնչացնելու ծրագրերի» մասին Զելենսկու հայտարարությունը
![]() Ուկրաինայի իշխանությունները, որոնք սպառնում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը, հերթական անգամ ապացուցեցին ռազմական գործողություն սկսելու Ռուսաստանի որոշման ճշմարտացիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։ «Կիևի ռեժիմը բացահայտ խոսում է Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ իր ագրեսիվ ահաբեկչական ծրագրերի մասին՝ դրանով ևս մեկ անգամ ապացուցելով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին նախագահի ընդունած որոշումների բացարձակ ճշտմարտացիությունը»,- ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր են նոր հակահարձակման դիմել: Դրա ընթացքում նրանք մտադիր են կենտրոնանալ կամուրջներին և օդանավակայաններին հարվածելու վրա, մասնավորապես՝ ծրագրում են ոչնչացնել Ղրիմի կամուրջը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
