Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կուղարկի Հայաստան

500
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ., 11:24
Հնդկաստանն առաջին անգամ ռազմական կցորդ կուղարկի Հայաստան

Հնդկաստանը ռազմական կցորդներ է ուղարկում 10 նոր երկրներ, առաջին անգամ՝ Հայաստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով PTI գործակալությանը։

«Նրանց մի մասն արդեն սկսել է աշխատել նոր պաշտոններում։ Շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մասնավորապես, առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակվում Հայաստանում, որի հետ Հնդկաստանը, ինչպես նշում է աղբյուրը, պայմանավորվել է Pinaka կայանքների, փոքր հեռահարության Akash զենիթահրթիռային համալիրի և այլ սպառազինությունների մատակարարման շուրջ: