Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Հիմա, ինչ որ կասեմ, չսարսափեք». Բագրատյան

153
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 19:54
«Հիմա, ինչ որ կասեմ, չսարսափեք». Բագրատյան

«Հիմա ինչ որ կասեմ, չսարսափեք: Ես մեղք չունեմ, որ էս ազգի մեծ մասը չի կարում տրամաբանի: Ես չեմ ուզում, որ 2 ամիս հետո ասեք՝ էս մարդը ճիշտ էր»,- ԱԺ-ի դիմաց կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Ի՞նչ ա ուզում էս մարդը Ոսկեպարից: Ոսկեպարի դեմ ինքը պատմություն ա մոգոնել, որ Ոսկեպարի դիմաց գտնվող այսպես ասած Ասկեպարան արդեջանական գյուղ ա, բայց Ոսկեպարի թիկունքում էլ կա «ադրբեջանական գյուղ»: Ներքին Ոսկեպար ընդհանրապես չի եղել, եթե ադրբեջանական բնակավայր լիներ, Ոսկեպար չէր լինի «Ասքիպարա» կլիներ: Հանձնելուց հետո թշնամին դուրս է գալիս դեպի Լոռու մարզ, կիսելով Տավուշի մարզ: Դրանից հետո դուրս է գալիս դեպի Վրաստան գնացող մայրուղի ու գազամուղ: Դրանից հետո փակում են դրանք, ոնց որ Ստեփանակերտում փակեց: Հետո Նիկոլն ասում ա՝ ռուսներ, գնացեք բացեք, ռուսներն ասում են՝ խի տվիր, որ մեզ ասում ես՝ գնացեք, բացեք: Լավ, դե գնանք բանակցենք, չեն կարում բանակցեն: Դրանից հետո Թուրքիան փակել է տալիս ատոմակայանը:
Այս գործողություններից հետո Երևանը հայտնվում է Ստեփանակերտի վիճակում՝ մութ, հաց չկա, ոչինչ չկա»,- զգուշացրեց ՀՀ նախկին վարչապետը: