Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

136
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 19:48
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 13։00-ին։ Նիստի ընթացքում կքննվի Աշոտյանի խափանման միջոցի հարցը։
Նշենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացրել Արմեն Աշոտյանի համար։

Հիշեցնենք՝ Կրթության նախկին նախարար մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Նա արդեն 10 ամիս կալանավորված է։