Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Չինաստանը և Վրաստանը վերացրել են վիզային ռեժիմը

549
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 17:06
Չինաստանը և Վրաստանը վերացրել են վիզային ռեժիմը

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և Վրաստանում ՉԺՀ դեսպան Չժոու Ցզյանը ստորագրել են փոխադարձ այցերի ժամանակ երկու երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

««Վրաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրերի տերերին վիզային պարտավորություններից երկկողմանի ազատման մասին» համաձայնագրով երկու երկրների քաղաքացիները կկարողանան այցեր իրականացնել մինչև 30 օր ժամկետով: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների ներքին իրավական ընթացակարգերի ավարտից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։