Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի՝ «Հայաստանը ոչ մի սխալ քայլ չի արել ՌԴ-ի նկատմամբ» հայտարարությունը
634
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 15:00
![]() Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդ հարցերն իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ, որում նա նշել էր, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել»։ «Աշխատանքային մակարդակի երկխոսություններ են ընթանում։ Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ հարցերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, իրենց լուծումը կգտնեն երկխոսության շրջանակներում»,- ասել է Պեսկովը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
