Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Պուտինն ու Փաշինյանը քննարկում անցկացնելու հնարավորություն կունենան»․ Պեսկով

449
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 14:54
«Պուտինն ու Փաշինյանը քննարկում անցկացնելու հնարավորություն կունենան»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք հույս ունենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկել նման հարցեր, եթե դրանք կան օրակարգում»,- ասել է Պեսկովը։

«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են շատ ինտեգրացիոն ձևաչափեր, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, նման սերտ երկխոսության ընթացքում կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- հավելել է նա։