Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Նույնիսկ շունը չկերավ այն պահածոն, որը տալիս են զինվորներին». Վարդան Ղուկասյան

154
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 13:30
«Նույնիսկ շունը չկերավ այն պահածոն, որը տալիս են զինվորներին». Վարդան Ղուկասյան

Ինչպես նախօրեին հայտնել էինք, «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով այսօր սպասվող զինվորական պահածոների դեգուստացիայի մասին։

Նա նշել էր, որ ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։

Եվ ահա, այսօր տեղի է ունեցել այդ միջոցառումը: «Տհաճ համ ուներ, բա հոտը, սա հնարավոր չի ուտել, չգիտեմ՝ ինչ միս է: Ու այս պահածոները գնում են դիրքեր: Սա մեր պատկերն է, պետության վերաբերմունքը՝ բանակին ու մեր զավակներին: Պետք է այցելենք արտադրամաս, տեսնենք՝ ի՞նչ արտադրամաս է, ինչո՞ւ է խոզերի համար նախատեսված պահածոն գնում դիրքեր»,- համտեսելով՝ ասել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

Դահլիճ բերվեց նաև մի հովվաշուն, որին երեկվանից չէին կերակրել: Շունը չկերավ պահածոների տեսականուց և ոչ մեկը: «Էս ի՞նչ եք տալիս զինվորին, ձեր տվածը անգամ շունը չի ուտում: Հետևությունները թողնում եմ հյուրերին ու լրագրողներին»,- հայտարարեց միջոցառմանն առցանց հետևող Վարդան Ղուկասյանը:

Զինվորական պահածոների դեգուստացիա