Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին
1559
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ., 09:48
![]() Վաշինգթոնը հստակ հասկացրել է, որ ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջիկա հնարավոր շփումների մասին հարցին։ Միլերը նշել է, որ հարցի լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես չեմ ցանկանում խոսել առաջիկա բանակցությունների մասին։ Մենք հստակ հասկացրել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսությունը խթանելու համար և կշարունակենք դա անել: Ես չեմ ցանկանում նախապես խոսել որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- հավելել է Միլերը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
