«Военное обозрение»-ն՝ «Ուռա»-ն «Կեցցե»-ով փոխարինելու մասին
![]() ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»: Այս մասին ավելի վաղ հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Военное обозрение» պարբերականն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ գրելով հետևյալը. «Հայաստանը վերջին շրջանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու ձգտումներ ունի։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես է գալիս Ռուսաստանի դեմ հայտարարություններով՝ Մոսկվային մեղադրելով Հայաստանին չպաշտպանելու մեջ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ժամանակավորապես «սառեցվել է», և որ երկիրը չի մասնակցում այդ դաշինքի միջոցառումներին: Սակայն Արևմուտքի երկրների հետ համագործակցությունը Հայաստանին չի տալիս իր անվտանգության ապահովման որևէ իրական հեռանկար՝ հարևան Ադրբեջանի կողմից սպառնալիքների համատեքստում։ Արևմուտքին Հայաստանի հակառուսական դիրքորոշումն անհրաժեշտ է միայն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և տարածաշրջանում նոր լարվածություն հրահրելու համար»,-գրել է պարբերականը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
