ՀԱՄԱՍ-ը հերքել է բանակցություններում առաջընթացը
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջընթացի չեն հասել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում, որոնք ընթացել են Կահիրեում: Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նշվում է, որ բանակցություններին ներկա են եղել նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Ավելի վաղ եգիպտական Аlekhbariya հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ զգալի առաջընթաց է գրանցվել Գազայի հատվածում՝ իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններում: Հեռուստաալիքի զրուցակիցը նաև ասել էր, որ բանակցությունների ընթացքում կողմերի միջև փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք վիճելի հարցերի շուրջ: Նա նշել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները մի քանի ժամվա ընթացքում կլքեն երկիրը, իսկ ՀԱՄԱՍ-ի և Կատարի պատվիրակությունները կմեկնեն և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնագիր կնքելու համար: Աղբյուրը նշել էր, որ բանակցությունները կշարունակվեն շուրջ 48 ժամ։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18