ԱՄՆ-ում 6 բանտարկյալներ արևի խավարումը տեսնելու թույլտվություն են ստացել դատարանի միջոցով
![]() Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի բնակիչները կկարողանան դիտել արևի ամբողջական խավարումը: Սակայն Նյու Յորքի նահանգի քրեակատարողական հիմնարկներն այս ընթացքում կարանտին է նախատեսված, և բոլոր բանտարկյալներից պահանջվում է մնալ իրենց խցերում: Երբ խավարման մասին հայտնի է դարձել, Սալիվան շրջանի բանտից 6 ազատազրկվածներ հայց են ներկայացրել ուղղիչ հաստատության դեմ՝ պնդելով, որ խավարման ժամանակ դրսում գտնվելու արգելքը խախտում է իրենց սահմանադրական իրավունքները։ Նրանք բացատրել են, որ արևի խավարումը կարևոր իրադարձություն է ինչպես աթեիստների, այնպես էլ քրիստոնեության, իսլամի և Սանթերիայի հավատացյալների համար: Հայցում պարզաբանվում է, որ խավարումը նկարագրված է Նոր Կտակարանում, որը կարևոր է քրիստոնյաների համար, և մուսուլմաններն այս պահին պետք է հատուկ աղոթք ասեն։ Հայցվորներից մեկը պարզվել է, որ աթեիստ է, բայց նաև հայտարարել է, որ ցանկանում է տեսնել աստղագիտական այդ երևույթը, և արգելքը ոտնահարում է իր իրավունքները՝ որպես աշխարհի գիտական ընկալման կողմնակից։ Արդյունքում՝ հինգշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կողմերը կարգավորման համաձայնություն են ձեռք բերել։ Խավարման ժամանակ բանտարկյալներին թույլ են տվել դրսում լինել: Ավելին, բանտի ղեկավարությունը պարտավորվել է նրանց տրամադրել արևային ակնոցներ՝ աստղագիտական երևույթը դիտարկելու համար։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
