ՌԴ-ն ունի առնվազն 50 հազար զոհ. Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկը
![]() Ըստ Mediazona-ի և BBC-ի համատեղ հաշվարկի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 50 հազար ռուս զինվոր: Մահացածների առնվազն 43%-ը նախքան ռուսական ներխուժումը կապված չի եղել բանակի հետ․ հաստատված կորուստների 18%-ը գերիներ են, 13%-ը՝ կամավորներ, 12%-ը՝ մոբիլիզացվածներ, ասված է հրապարակման մեջ։ Զոհված զինվորականների 28%-ի պարագայում չի հաջողվել պարզել որևէ զորամիավորման պատկանելությունը, քանի որ ՌԴ իշխանություններն այժմ շատ ավելի քիչ տեղեկություններ են հայտնում զոհվածների մասին, քան պատերազմի սկզբում։ «Քաղաքացիական կյանքից» պատերազմ մեկնածների տեսակարար կշիռը կարող է հասնել ռուսական բանակի կենդանի ուժի կորուստների ընդհանուր թվի 70%-ին։ Հետազոտության մեջ օգտագործվել են բաց աղբյուրներից ստացված տվյալները՝ պաշտոնյաների և լրատվամիջոցների հաղորդումներ, զոհերի հարազատների հրապարակումները սոցիալական ցանցերում, հուղարկավորության վայրերից ստացված տեղեկությունները: 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական բանակում կորուստների իրական թիվը (բացառությամբ, այսպես կոչված, «ժողովրդական հանրապետությունների» տարածքների զինվորականների) կարող է շատ ավելին լինել, ասվում է հետազոտության մեջ։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
