ԿՀՎ-ն Իսրայելին զգուշացրել է Իրանի հնարավոր հարվածի մասին․ #Voxnews
![]() Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամում հարված հասցնել Իսրայելին, գրում է Voxnews-ը։ Նշվում է, որ կկիրառվեն հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ։ Իսրայելական օդուժն արդեն բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Israel Hayom թերթի լրագրող Յայիր Ալթմանը գրում է․ «ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներն Իսրայելին հայտնել են, որ Իրանն առաջիկա 48 ժամվա ընթացքում կհարձակվի Իսրայելի վրա։ Խոսվում է անօդաչուների և թևավոր հրթիռների համակցված հարձակման մասին, որոնք անմիջապես Իրանից արձակվելու են ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ»։ Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է ավելացնել անձնակազմի թիվը։ Այս մասին ապրիլի 3-ի երեկոյան հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի սպանության համար Իսրայելից վրեժ լուծելու Իրանի սպառնալիքներից հետո ՑԱՀԱԼ-ը բարձրացրել է զգոնությունը։ Զինվորականները մտավախություն ունեն, որ իրանցիները կփորձեն հրթիռներով կամ դրոններով հարձակվել Իսրայելի վրա Իրաքում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
