Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Վրաստանում խորհրդարանի նիստը սկսվել է պատգամավորների միջև վեճով

492
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 15:18
Վրաստանում խորհրդարանի նիստը սկսվել է պատգամավորների միջև վեճով

Վրաստանում խորհրդարանի նիստը սկսվել է պատգամավորների միջև վեճով, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Ընդդիմադիր «Մոքալաքեեբի» («Քաղաքացիներ») կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը կրկին ներկայացնելը վիրավորանք է բոլորի համար և հանդիսանում է «ռուսական օրենք»։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պահանջել է, որ պատգամավորները չօգտագործեն «ռուսական օրենք» արտահայտությունը։ Այնուհետև Պապուաշվիլին Ալեկո Էլիսաշվիլիին դուրս է հրավիրել նիստերի դահլիճից։

Վրաստանում խորհրդարանի նիստը սկսվել է պատգամավորների միջև վեճով