Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Պետք է հիշել, որ այդ հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ ընտրական շրջանում»․ Զախարովա

479
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 12:48
«Պետք է հիշել, որ այդ հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ ընտրական շրջանում»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Звезда հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը։ «Պետք է հիշել, որ այդ հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ-ում հերթական ընտրական շրջանում։ Բայդենի և լիբերալ դեմոկրատների ղեկավարությամբ Սպիտակ տան միջազգային քաղաքականության լիակատար ձախողման ֆոնին գոնե ինչ-որ արդյունքներ են պետք։ Որտե՞ղ են այդ արդյունքները: Գուցե Մերձավոր Արևելքո՞ւմ»,- ասել է Զախարովան։