«Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»․ Զախարովա
![]() Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե, իբր, Մոսկվան և ՀԱՊԿ-ն չեն օգնել Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին Звезда հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես ստի մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այն գաղափարը, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեղավոր Ղարաբաղի հարցով Երևանի կայացրած որոշումների մեջ։ Դա սուտ է։ Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո»,- նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն առաջ էին տանում Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ «Ղարաբաղի բնակիչների իրավունքները որևէ կերպ չեն երաշխավորվել կամ գրանցվել փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լարվածությունը կախված է նրանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ «ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանի և երկրում տիրող իրավիճակի վրա»։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
