Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի տարածքի ուղղությամբ Կիևի հարվածներին»․ Բլինքեն

893
Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ., 10:30
«ԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի տարածքի ուղղությամբ Կիևի հարվածներին»․ Բլինքեն

Սպիտակ տունը չի աջակցում Ուկրաինայի տարածքից դուրս գտնվող օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ հարվածներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ համաժողովի ժամանակ։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն չի տալիս Ռուսաստանի գնդակոծություններին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։ Սեժուրնեն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները գնահատում է որպես «լեգիտիմ ինքնապաշտպանություն»։

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունն է համարել և համարում անել հնարավորը, որպեսզի օգնի Ուկրաինային՝ պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Սեժուրնեն այդ հարցում համաձայնել է Բլինքենի հետ։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինան անօդաչուներով առաջին անգամ հարձակվել է Թաթարստանի վրա։