Ուկրաինան քրեական գործ է հարուցել Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
619
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 17:24
![]() Ուկրաինայի անվտանգության ծառայությունը RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինայի ՔՕ 4 հոդվածներով: Այս մասին ասվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ Սիմոնյանը կասկածվում է «ցեղասպանության կոչերի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության, պատերազմի քարոզչության» մեջ։ ՈւԱԾ-ն նաև հայտարարել է, որ շարունակում են համալիր միջոցներ ձեռնարկել՝ Սիմոնյանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ուկրաինայի անվտանգության ծառայության նյութերի հիման վրա 2023 թվականի մարտին Սիմոնյանին արդեն հաղորդվել է այս մասին»,- հավելել է ծառայությունը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
