Իրանն զգուշացրել էր Ռուսաստանին խոշոր ահաբեկչական գործողության մասին․ #Reuters
![]() Իրանը զգուշացրել էր Ռուսաստանին՝ խոշոր ահաբեկչական գործողության մասին՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգության նախօրեին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Ռուսաստանում հարձակումից մի քանի օր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ կիսվել է Ռուսաստանի ներսում հնարավոր մեծ ահաբեկչության մասին տեղեկատվությամբ, որը ստացվել է Իրանում մահաբեր պայթյունների գործով կալանավորվածների հարցաքննությունների ժամանակ»,-ասել է Reuters-ի երեք աղբյուրներից մեկը: Reuters-ի մեկ այլ աղբյուր, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, ճշտում է, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրված տեղեկություններում նախապատրաստվող հարձակման մասին կոնկրետ մանրամասներ չեն եղել հարձակման ժամանակի և կոնկրետ նպատակի վերաբերյալ: «ԻՊ-ի անդամներին հանձնարարվել է նախապատրաստել Ռուսաստանում ինչ-որ նշանակալի գործողության։ Իրանում ձերբակալված ահաբեկիչներից մեկն ասել է, որ խմբի որոշ անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան»,-հայտնել է աղբյուրը։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
