Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփն Իսրայելին կոչ է արել դադարեցնել պատերազմը

422
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 12:00
Թրամփն Իսրայելին կոչ է արել դադարեցնել պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանական պատերազմին, սակայն կոչ է արել վերջ տալ դրան: Այս մասին նա հայտարարել է իսրայելական Israel Hayom թերթին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ընթացքում հիմնականում քննարկվել են Գազայի հատվածում պատերազմը, այդ ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործողությունները, այն քայլերը, որոնք, ըստ Թրամփի, պետք է ձեռնարկվեն:

«Պետք է վերջ տալ պատերազմին: Դուք պետք է դա անեք, և ես վստահ եմ, որ կանեք: Մենք պետք է հասնենք խաղաղության։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,- ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ «Իսրայելը պետք է զգույշ լինի, քանի որ երկիրը կորցնում է աշխարհի մեծ մասի աջակցությունը: «Դուք պետք է ավարտեք, կատարեք աշխատանքը և առաջ շարժվեք դեպի խաղաղություն: Դուք պետք է շարունակեք նորմալ կյանքը Իսրայելի և մնացած բոլորի համար»,- հավելել է Թրամփը։