Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին կոչերը

361
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 10:48
Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը մերժել է արտահերթ նախագահական ընտրությունների մասին կոչերը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունից հետո:

Էրդողանի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2028 թվականին։

«Գլխավորն այն է, որ նախագահական համակարգը չի կարող ընտրական պահանջներ առաջադրել կառավարությանն ու խորհրդարանին՝ տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա։ Նույնիսկ խորհրդարանական համակարգում ընդհանուր ընտրությունների վրա տեղական ընտրությունների ազդեցության հարցը լուծվում է ծայրահեղ հազվադեպ դեպքերում, իսկ մտածել, որ նման արդյունք կլինի նախագահական համակարգում, պարզապես դատարկ երազանքներ են։ Միգուցե կան մարդիկ, ովքեր երազում են այդ մասին, սակայն համակարգը մի կողմ է դնում նմանատիպ սփոփանքները»,-գրել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեհմեդ Ուչումը Х-ի իր միկրոբլոգում։