Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.

ԱՄՆ-ն մտադիր է ռումբերի նոր խմբաքանակ մատակարարել Իսրայելին

962
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 11:06
ԱՄՆ-ն մտադիր է ռումբերի նոր խմբաքանակ մատակարարել Իսրայելին

ԱՄՆ-ն մտադիր է ռումբերի նոր խմբաքանակ մատակարարել Իսրայելին, հաղորդում է NBC News -ը՝ հղում անելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյայի։

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ ռումբերի այս խմբաքանակը սպառազինության փաթեթի մի մասն է, որը Իսրայելի համար հաստատվել էր տարիներ առաջ։ Այն ներառում է ավելի քան 1800 Mark 84 (MK84) և շուրջ 500 Mark 82 (MK82) ռումբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելը Վաշինգթոնին երաշխիքներ է տվել, որ օգտագործում է ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքը «պատերազմի օրենքների խիստ պահպանմամբ»։