Ուկրաինայի նոր էկզիստենցիալ սպառնալիքը՝ Եվրոխորհրդարանի ընտրությունների քվեախցերից. The Telegraph
![]() The Telegraph թերթը հոդված է հրապարակել եվրոպական մի շարք երկրներում ծայրահեղ աջ կուսակցությունների աճող ժողովրդականության մասին։ Լրատվականը կարծում է, որ այս ամառ, երբ հունիսին տեղի կունենան Եվրոխորհրդարանի ընտրությունները, Ուկրաինան կկանգնի նոր գոյաբանական սպառնալիքի առաջ։ Ծայրահեղ աջ կուսակցությունների «շատ աղմկոտ» դաշինքը կարող է արգելափակել Կիևին ԵՄ-ի կողմից խոստացված ռազմական օգնությունը: Կիևի խնդիրն այն է, որ աջերից շատերը կարծում են, որ Եվրոպան այլևս չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային, և ոմանք նաև կողմնակից են, որ Եվրոպան չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային մղի դեպի խաղաղ բանակցություններ: Թերթը հայտնում է նաև, որ, ըստ հարցումների, Եվրախորհրդարանի ընտրություններում եվրոսկեպտիկ կուսակցությունների հաղթանակը կարելի է սպասել ինը երկրում, ևս ինը երկրում նրանք կարող են զբաղեցնել երկրորդ կամ երրորդ տեղը։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
