Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը
![]() Ամինչոն Իսլոմովը և նրա հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովը, որոնք համարվում են Crocus City Hall-ի վրա հարձակում գործած անձանց հանցակիցներ, բողոքարկել են իրենց կալանքը, հաղորդում է РИА Новости-ն։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության գործով ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ 4-ը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել հարձակմանը։ Իսլոմովներն առաջինն են բողոքարկել կալանքը։ Թե երբ կվերանայվի այն, հայտնի չէ։ Հանցակցության կասկածանքով ձերբակալվել է նաև Ամինչոն Իսլոմովի եղբայրը՝ Դիլովարը։ 3-ն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են ու չեն ընդունում մեղքը․ պնդում են, որ տեղյակ չեն եղել նախապատրաստվող ահաբեկչության մասին։ Ըստ քննության վարկածի՝ հայրն ու երկու եղբայրները հանցավոր խմբի կազմում են եղել և օգնություն են ցույց տվել մյուս անդամներին, ընդ որում՝ Ամինչոն Իսլոմովը, ինչպես պնդում են, ահաբեկչության նախապատրաստմանն առաջինն է ներգրավվել: Коммерсант-ը, վկայակոչելով հետաքննությանը, գրում է, որ եղբայրները տեղեկություններ են հավաքել, ապագա կատարողներին տեղավորել իրենց մոտ, իսկ հետո ապահովել տրանսպորտային միջոցով։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
