Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու համար․ #FinancialTimes
![]() Ուկրաինան 2000 կմ ամրություն է կառուցում՝ տարածքները պահելու և ռուսական զորքերի հարձակումը զսպելու համար, գրում է Financial Times-ը: Պարբերականը՝ վկայակոչելով պաշտպանական ռազմավարությունների ուկրաինական կենտրոնի տվյալները, նշում է, որ ռուսական բանակը ռազմաճակատում՝ թեկուզ փոքր, բայց մշտական հաջողությունների է հասնում, հատկապես՝ հարավային և արևելյան հատվածներում։ Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը նպատակ ունի աստիճանաբար գրավելու Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջանները։ «Վերջերս այդ մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոստանալով, որ արդեն գարնան վերջին Ուկրաինան կկարողանա նոր ամրություններ կառուցել 2000 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ Սումիի շրջանի հյուսիսային ճակատը: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ այդ նպատակների համար հատկացվել է ավելի քան 800 մլն դոլար»,- գրում է Financial Times-ը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
