Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի ղեկավարությունից քաղաքական սթափություն ենք ակնկալում»․ Տասմագամբետով

451
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 11:18
«Հայաստանի ղեկավարությունից քաղաքական սթափություն ենք ակնկալում»․ Տասմագամբետով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրվածություններ մտահոգիչ են»։

«Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- ասել է նա։