«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին»․ Տասմագամբետով
![]() ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են նոր երկրներ անդամակցել։ «Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հիշյալ հայտարարությունների վերաբերյալ նշեմ, որ Երևանից քարտուղարություն որևէ պաշտոնական դիմում չի ստացվել՝ ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու մասին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը բնականոն կերպով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին: «ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության շատ շահավետ պայմաններ, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական-դիվանագիտական մեթոդներ»,- հավելել է Տասմագամբետովը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
