Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Մոտ ժամանակներս Սերբիան կբախվի իր ազգային շահերին սպառնացող վտանգի»․ Վուչիչ

497
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 15:48
«Մոտ ժամանակներս Սերբիան կբախվի իր ազգային շահերին սպառնացող վտանգի»․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «մոտ ժամանակներս Սերբիան կբախվի իր ազգային շահերին սպառնացող վտանգի»։ Այս մասին Վուչիչը հայտնել է Instagram-ի իր էջում։

«Հիմա ինձ համար հեշտ չէ ասել, թե ինչ նորություններ ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում։ Դրանք ուղղակիորեն սպառնում են Սերբիայի ազգային շահերին: Առաջիկա օրերին ես Սերբիայի ժողովրդին կծանոթացնեմ բոլոր մարտահրավերներին, որոնք մեզ սպասվում են։ Դժվար է լինելու»,- գրել է նա։

Վուչիչը չի պարզաբանել, թե հատկապես ի՞նչ վտանգ է սպառնում Սերբիային։