Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նրանք, ովքեր չարախնդում են, տականք են»․ Պեսկով

534
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 14:54
«Նրանք, ովքեր չարախնդում են, տականք են»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «տականք» է անվանել նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս չարախնդալ՝ Crocus City Hall-ում տեղի ունեցածից ահաբեկչությունից հետո, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 139 մարդ: Այս կերպ Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի նախկին օգնական Ալեքսեյ Արեստովիչի՝ վերապահումով հայտարարությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Նման տականքներ կան, ովքեր չարախնդում են այդ սարսափելի ողբերգությունից հետո։ Այլ կերպ նրանց կոչել հնարավոր չէ»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ հետաքննությունը շարունակվում է:

«ՌԴ պաշտոնյաները դիմում են ամբողջ աշխարհին՝ ասելով, թե բոլորը պետք է իրենց ցավակցեն, թե իրենք արմատական իսլամի զոհեր են։ Նրանք մոռանում են՝ որքան մարդ է զոհվել մեզ մոտ՝ Ուկրաինայում»,- հայտարարել էր Արեստովիչը՝ Youtube-ի իր ալիքում։