Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ փուլում է գտնվում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը

239
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 12:18
Ի՞նչ փուլում է գտնվում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը․ «Մենք ունենք շատ նախնական հայեցակարգ, որն ուղարկել ենք կառավարություն, սակայն վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, ուստի նախատեսվում է վարչապետի և Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հանդիպումը, որից հետո հանրային իրազեկման միջոցով կտեղեկացնենք, թե ինչ փոփոխություններ են կատարվում։ Ներքին աշԽատանքներ իրականացնում ենք այն հոդվածների շուրջ, որոնց մեջ մենք խնդիրներ ենք արձանագրել»,- ասել է Գրիգոր Մինասյանը՝ նշելով, որ խորհուրդն ընդամենը մեկ անգամ է հավաքվել․ որոշում է կայացվել առաջիկա անելիքներն ուրվագծելու համար հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ քննարկել հարցերը։

Գրիգոր Մինասյանի ճեպազրույցը