Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Եկեք դուրս գանք ՆԱՏՕ-ից». Դողու Փերինչեք

864
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 18:00
«Եկեք դուրս գանք ՆԱՏՕ-ից». Դողու Փերինչեք

Թուրքիայի Vatan («Հայրենիք») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ «հանուն ԱՄՆ-ի կեղտոտ շահերի չմեռնելու համար»: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

«Եկեք դուրս գանք ՆԱՏՕ-ից: Եկեք կանխենք պատերազմը»,-ասել է նա:
Փերինչեքը նաև հայտարարել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի դեմ: