Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները». Փաշինյան

221
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 16:00
«Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները». Փաշինյան

Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վրաստանի հետ համագործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»,- շարունակել է Փաշինյանը: