Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը». Լևոն Քոչարյանը՝ Ժնևում

231
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 16:06
«Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը». Լևոն Քոչարյանը՝ Ժնևում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում, խոսել արցախցիների բռնի տեղահանման մասին։ «Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ ՄԱԿ-ի միջազգային դատարանն անցյալ տարի վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անարգել, անխոչընդոտ վերադարձը։ Մարտի 12-ին Եվրոխորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ երաշխավորելու նրանց անվտանգությունը։ Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը»,- իր ելույթում ասել է Լևոն Քոչարյանը։