Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

«Հերթական ապօրինի գործարքն է արվում՝ ժողովրդից թաքուն»․ Վարուժան Գեղամյան

119
Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 15:00
«Հերթական ապօրինի գործարքն է արվում՝ ժողովրդից թաքուն»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը սոցկայքի իր էջում գրում է․ «Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնել է, որ. «Հայաստանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» մասով ըստ էության դիմադրություն չկա, ավելին, վերջերս «Վրաստանում (Թբիլիսիում) այդ թեմայով հայ-թուրքական քննարկում է եղել մի հանդիպման շրջանակներում, որին մասնակցել է թուրք փոխնախարարը»։

Բնականաբար, մենք սրա մասին տեղյակ չենք։ Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն։

Տավուշի դիրքերի ու գյուղերի հանձնումը հեշտացնում ու արագացնում է Սյունիքով թուրքական միջանցքի պահանջի կատարումը։

Պետք է հիմա դիմադրել, որ վաղը չխոսենք Սյունիքի գրավման մասին»։