Երևան`   +28 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի». Կոբախիձե

201
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 15:24
«Հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի». Կոբախիձե

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և որ դա կլինի շոշափելի համաձայնագիր: Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին և նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Կոբախիձեն: