Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կրեմլում հրաժարվել են պատասխանել ահաբեկիչների հետ կապված մի շարք հարցերի

644
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 20:30
Կրեմլում հրաժարվել են պատասխանել ահաբեկիչների հետ կապված մի շարք հարցերի

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել մարտի 22-ի ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ խոշտանգումները:

«Ես անպատասխան եմ թողնում այդ հարցը»,- ասել է Պեսկովը:

Բացի այդ, Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ահաբեկիչների ենթադրյալ կապը ԻՊ-ի հետ և առաջարկել է «կենտրոնանալ այն տեղեկատվության վրա, որը տրամադրում են իրավապահ մարմինները»:

Նա նաև նշել է, որ Կրեմլում չեն մասնակցում Ռուսաստանում մահապատիժը վերադարձնելու մասին հարցի քննարկմանը:

Պեսկովը հավելել է, որ Պուտինը չի փոխել ժամանակացույցը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, և չի նախատեսում այցելել ահաբեկչության վայր: