Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանը խաղաղության հաստատման գլխավոր թշնամին է»․ Լևոն Զուրաբյան

202
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 13:30
«Փաշինյանը խաղաղության հաստատման գլխավոր թշնամին է»․ Լևոն Զուրաբյան

«1,5 ամիս առաջ Փաշինյանը Տավուշի մասին չէր խոսում, խոսում էր Սահմանադրության մասին, ասում էր՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, մեր կարմիր գույնի շորը չհանենք՝ ցլերը մեզ կգզեն։ 1.5 ամիս հետո պարզվեց՝ «խաղաղության» նախապայմանը լրիվ ուրիշ հարց է, և մի շաբաթ հետո պարզվեց, որ հիմա էլ պատերազմի կանխման նախապայմանը Տավուշի գյուղերը հանձնելն է։ Ինքն էլ չգիտի՝ խաղաղության համար ի՞նչ գին պիտի վճարի։ 1.5 ամիս առաջ այդ գինն այլ բան էր, հիմա՝ ուրիշ, մի ամիս հետո կարող է լինել լրիվ ուրիշ բան»,- այս մասին 168TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ Փաշինյանը տապալել է խաղաղության բոլոր պլանները և չունի խաղաղության հաստատման որևէ ռազմավարություն։

Լևոն Զուրաբյանի հարցազրույցը