Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Հենց Նիկոլ Փաշինյա՛նը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը». Տաթևիկ Հայրապետյան

365
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 00:18
«Հենց Նիկոլ Փաշինյա՛նը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ցավալի ու դառը իրողությունն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեզ «կադաստրի թուղթ է պետք», «մեր սահմանները ֆիքսված չեն» և այլ նմանատիպ անհեթեթություններով էլ նա վտանգում է մեր պետությունը՝ միաժամանակ թուլություն ու անելիանելիություն քարոզելով հայ հանրության շրջանում․․․
Բայց ելքեր կան, մենք ոչ թույլ ենք, ոչ էլ անկամ, մնում է մենք՝ որպես հանրություն որոշում կայացնենք ու շատ չուշանանք այդ ճանապարհին»։