Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Ձերբակալվել է Արթիկի փոխքաղաքապետը

409
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 18:36
Ձերբակալվել է Արթիկի փոխքաղաքապետը

Օրեր առաջ ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։

«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ նույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Հարությունյանը։

Ըստ տեղեկությունների, երեկ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում է կայացրել։

Արտակ Հարությունյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով 2021 թվականին առաջադրվել էր՝ որպես Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։

Ընտրություններից հետո, ՔՊ-ի հետ ստորագրելով կոալիցիոն հուշագիր, նշանակվել էր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնին։