Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին». Տիգրան Աբրահամյան

360
Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 18:24
«Տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:
Վերջիններս առաջին հերթին շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ այդ սատարումն ու ջերմ վերաբերմունքը մեծ ուժ է տալիս՝ իրենց պայքարը նոր եռանդով շարունակելու գործում:
Ինքս չեմ կասկածում, որ իշխանության այս վրեժխնդրությունը ոչ միայն չի կանխելու Նարեկի, Վազգենի ու նրանց նման մտածող անձանց ազատ խոսքի արտահայտմանը, այլ երկրի ներսում և դրսում ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների խնդրին»: