Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց 2 ամսով

350
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 22:36
Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը սա որակեց որպես դասական քաղաքական հետապնդում, ըստ նրա՝ Սամսոնյանին կուղարկեն «Արմավիր» ՔԿՀ:

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց 2 ամսով