«Նեթանյահուն չպետք է գա Քոնգրես, նրան պետք է ուղարկեն Հաագա». քոնգրեսական
Քոնգրեսականների մի մասը բոյկոտում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը Քոնգրեսում՝ Գազայի հատվածում հակամարտության պատճառով: Այս մասին հայտնում է Axios-ը։ «Ես չեմ գնա։ Նեթանյահուն չի կարող ինձ ասել այնպիսի բան, որն ընդհանրապես կարող է օգնել իմ մարզին»,- պորտալը մեջբերում է Նյու Յորք նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջամալ Բոումանի խոսքը։ Նա ընդգծել է, որ իր ընտրողները «կզայրանան», եթե իմանան Իսրայելի վարչապետի ելույթին իր ներկայության մասին: Միչիգան նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռաշիդա Թլայբը հավելել է, որ Նեթանյահուն «չպետք է գա Քոնգրես, նրան պետք է ուղարկեն Հաագա»: Քալիֆորնիա նահանգից քոնգրեսական Ջարեդ Հաֆմանը հայտարարել է, որ ինքը «չի մասնակցի Հանրապետական կուսակցության փառավոր ելույթին»՝ այդպես անվանելով Իսրայելի վարչապետի սպասվող ելույթը: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30