Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Օրբանը հայտնել է Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավոր ժամկետը

546
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 13:00
Օրբանը հայտնել է Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավոր ժամկետը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում չի բացառել, որ Արևմուտքը որոշում կկայացնի Ուկրաինա զորք ուղարկելու մասին երկու-երեք ամսից, գրում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ հակամարտության նախորդ զարգացումը ցույց է տալիս, որ այն, ինչ սկզբում անհավանական էր թվում, իրականություն է դառնում ամենակարճ ժամկետում: Խոսելով արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին՝ Օրբանը հիշեցրել է, որ նախկինում Գերմանիան հրաժարվում էր Ուկրաինային «մահաբեր զենք» մատակարարել, մինչդեռ այժմ նրանից ակնկալում են հեռահար հրթիռային համակարգերի փոխանցում: