Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «չի մեռնի Դոնբասի համար»
![]() Եվրոմիությունը մտադիր չէ իր քաղաքացիներին ուղարկել՝ «մեռնելու Դոնբասի համար», ուստի կարիք չկա «մարդկանց վախեցնելու»։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Ուկրաինայի տարածք ռազմական անձնակազմի հնարավոր ուղարկման մասին։ «Մենք չպետք է վախեցնենք մարդկանց՝ ասելով, որ պատերազմն անխուսափելի է: Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն է անխուսափելի: Խոսքը ոչ թե Դոնբասի համար մեռնելու մասին է, այլ ուկրաինացիներին օգնելու մասին, որպեսզի նրանք չսպանվեն Դոնբասի համար կամ սպանվեն Կիևում, երբ այն ռմբակոծվում է»,- ասել է Բորելը Բրյուսելի գագաթնաժողովից առաջ: Ինչպես գրում է Le Monde թերթը, Փարիզն ուսումնասիրում է 2023 թվականի ամառվանից իր զորախումբն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Մարտի սկզբին Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ֆաբիեն Ռուսելը փոխանցեց Մակրոնի խոսքերը Ուկրաինայում Ֆրանսիայի հնարավոր ռազմական միջամտության մասին, եթե ռուսական զորքերը մոտենան Կիևին կամ Օդեսային։ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների հայտնվելը հիմք կդառնա Ռուսաստանի և դաշինքի միջև ուղիղ բախման համար, բազմիցս զգուշացրել են Ռուսաստանի իշխանությունները։ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մարտի 19-ին հայտնել է, որ գերատեսչության տվյալներով՝ Ֆրանսիան Ուկրաինա ուղարկելու համար ռազմական կոնտինգենտ է պատրաստում։ Ֆրանսիայի իշխանությունները հերքել են այս տեղեկությունը։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
