«Պուտինը պետք է պատժվի»․ Հաագայի դատարանի նախագահ
1829
Հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ., 10:06
![]() Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ Տոմոկո Ականեն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ականեն մեջբերել է չինական ասացվածքը՝ «Երկնքի վրեժը դանդաղ է, բայց ստույգ»։ Ականեն ընդունել է, որ ՄՔԴ-ն այսօր խնդիրների է բախվում։ Նա, մասնավորապես, նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում դեռևս չեն եղել այն մարդկանց ձերբակալման դեպքերը, որոնց նկատմամբ կալանքի օրդեր է տրվել: Ճապոնացի դատավորը երեք դատավորների թվում էր, որոնք 2023 թվականի մարտին ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերը: 2024 թվականի մարտին նա ստանձնել է ՄՔԴ նախագահի պաշտոնը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
